ՌԴ-ն պատրաստ է օգնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր միջնորդական ծառայություններն իրանաիսրայելական հակամարտության կարգավորման գործում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ անցած օրերին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում տրամադրելու իր միջնորդական ծառայությունները, այդ թվում՝ սեղանին են մնում այն առաջարկությունները, որոնք նախկինում շարադրվել են նախագահ Պուտինի կողմից նախագահ Թրամփի հետ նախորդ զրույցի ժամանակ։ Այդ առումով Ռուսաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը մնում են։ Եվ անհրաժեշտության դեպքում այդ ամենը կարող է իրականացվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի սկզբնապատճառների  վերացման համար և կապի մեջ է Իրանի և Իսրայելի հետ:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին