Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Իրանի ու Իսրայելի միջև վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով Թեհրանի ու Թել Ավիվի միջև վերջին զարգացումներն ու մտքեր փոխանակելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Իրանի իմ գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համահունչ՝ ընդգծեցինք տարածաշրջանում ռիսկերի կառավարման և սրացումից խուսափելու կարևորությունը։ Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ, ներառյալ  Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կապված քննարկումները»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հետևել միջազգային իրավունքին։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն