Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Իրանի ու Իսրայելի միջև վերջին զարգացումները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով Թեհրանի ու Թել Ավիվի միջև վերջին զարգացումներն ու մտքեր փոխանակելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
In 📞conversation w/my🇮🇷 counterpart @araghchi discussed the recent developments & exchanged views on the current situation. In line with the position expressed by 🇦🇲, emphasized the importance of managing the risks & avoiding escalation in the region.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) June 14, 2025
We remain in close… pic.twitter.com/QGEwQ5REZV
«Իրանի իմ գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համահունչ՝ ընդգծեցինք տարածաշրջանում ռիսկերի կառավարման և սրացումից խուսափելու կարևորությունը։ Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ, ներառյալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կապված քննարկումները»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հետևել միջազգային իրավունքին։