Քաղաքականություն

Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդելու հավակնություններ ունի. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդելու հավակնություններ ունի. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը դրական է գնահատում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի՝ Երևան կատարած այցը, շեշտելով, որ այն միայն դրական ազդեցություն է ունեցել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնման վրա։

 «Բնականաբար, դրական եմ գնահատում այդ այցը։ Գիտեք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել, մենք այդ հարաբերություններն ամրապնդելու հավակնություններ ունենք, ցանկանում ենք ներառել նոր ոլորտներ և աշխատել մեր հարաբերությունների զարգացման վրա»,- «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ճեպազրույցի ընթացքում նշել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած այցը Երևանի ու Բրյուսելի միջև հարաբերությունների խորացման ու ընդլայնման առումով դրական ազդեցություն է ունեցել։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն պաշտոնական այցով Հայաստանում է գտնվել հունիսի 11-12-ը։ Այդ ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում