Մարզեր

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

1 րոպեի ընթերցում

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ  հունիսի 11-ին առավոտյան շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։  Աղետի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ին տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություններ:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում