Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեն Բերսեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում