Ճամբարակում շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

2 րոպեի ընթերցում

Ճամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով դեպքից նոր մանրամասներ: 

Պատահարներ

Նախնական տվյալներով՝ գազի պայթյուն Ճամբարակ քաղաքում. կան տուժածներ և մեկ զոհ

«Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ 

Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Մարզեր

Գեղարքունիքում շենքերից մեկում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 9 քաղաքացի

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ   հունիսի 11-ին առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած:

 

 

 

Հայերեն English Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը