Ադրբեջանը կործանիչների ձեռքբերման խոշոր գործարք է կնքել Պակիստանի հետ

2 րոպեի ընթերցում

Պակիստանն Ադրբեջանին վաճառում է չորրորդ սերնդի 40 JF-17 Thunder կործանիչ ինքնաթիռներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։

Նշվում է, որ Բաքուն պաշտոնապես ընդլայնել է JF-17-երի իր պատվերը և այդ թիվը 16-ից հասցրել է 40-ի։ Այս գործարքը մաս է կազմում 4,6 միլիարդ ԱՄՆ դոլարի պաշտպանական համաձայնության, որի մասին Պակիստանի կառավարությունը հայտնել էր X սոցիալական հարթակում հունիսի 6-ին։  

X-ում կատարված գրառման մեջ Պակիստանի կառավարությունը նաև նշում է, որ բացի 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագրից՝ Ադրբեջանի հետ ձեռք է բերվել նաև 2 միլիարդ դոլարի ներդրումների համաձայնություն։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ները դեռ մայիսի վերջին էին հայտնել, որ Բաքուն ավելացրել է կործանիչների թիվը, և համաձայնագրի արժեքը 1,6 միլիարդ դոլարից ավելացել է մինչև շուրջ 4,2 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, այս հրապարակումները պաշտոնապես չէին հաստատվել ո՛չ Բաքվի, ո՛չ Իսլամաբադի կողմից։  

Ադրբեջանն իր առաջին JF-17 կործանիչները ստացել է 2024 թ. սեպտեմբերի 25-ին։ Բաքուն այժմ կստանա կործանիչների ավելի թարմ տարբերակը՝ JF-17D Block III-ը, որը հագեցած է ակտիվ էլեկտրոնային սկանավորված ռադարներով և այլ համակարգերով ու զենքերով, որոնք սովորաբար լինում են 4,5 սերնդի առաջադեմ ինքնաթիռներում: 

RANE ռիսկերի հետաքննության ընկերության վերլուծական բաժնի տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը Forbes-ին հայտնել է, որ JF-17-ների չորրորդ սերունդն ունի որոշակի գործառնական սահմանափակումներ, օրինակ՝ սթելս տեխնոլոգիայի բացակայություն՝ ի տարբերություն հինգերորդ սերնդի կործանիչների, սակայն այն ծախսարդյունավետ տարբերակ է՝ համեմատած արևմտյան կամ ռուսական շատ մրցակից տարբերակների հետ, և դրանց ձեռքբերումը կօգնի արդիականացնել Ադրբեջանի հին և ավելի քիչ կարողություններ ունեցող խորհրդային արտադրության ինքնաթիռների հավաքակազմը։ 

«Բացի այդ, JF-17-ը համատեղելի է թուրքական մի շարք համակարգերի հետ, որոնք Ադրբեջանն արդեն ունի, ինչն այն ավելի գրավիչ է դարձնում», - հավելել է  վերլուծաբանը։ 

Հայերեն العربية English Español Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում