Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։ 

Համաժողովում հավաքված են բազմաթիվ հայաստանյան ու ռուսական փորձագիտական խմբեր և երկկողմ համայնքային ներկայացուցչություններ, այդ թվում՝ մարզպետներ, մարզպետների տեղակալներ, քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ։ 

Համաժողովի պանելային քննարկումների հիմնական թեմաներից են լինելու ՀՀ և ՌԴ քույր քաղաքների միջև երկխոսությունն ու դրա ամրապնդումը, էլեկտրոնային առևտրի զարգացման գործում փոխգործակցության երկխոսությունը, հայ-ռուսական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններն ու այդ հարցում առկա ներուժը, Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ներդրումային գրավչությունը, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը և մի շարք այլ թեմաներ։ 

Համաժողովը կավարտվի օրվա երկրորդ կեսին անցկացվելիք լիագումար նիստով, որի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Լիագումար նիստի ընթացքում ելույթներ կունենա նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, ինչպես նաև ՌԴ Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը։ 

Լիագումար նիստի ավարտին նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։ 

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո