Մարզեր

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100% պետական բաժնետոմսերը մրցույթով կհանձնեն հավատարմագրային կառավարման

2 րոպեի ընթերցում

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100% պետական բաժնետոմսերը մրցույթով կհանձնեն հավատարմագրային կառավարման

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հայտարարվել է մրցույթ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Պետական գույքի կառավարման կոմիտեից։

«Արդյունքում՝ բաժնետոմսերի կառավարման իրավունքը 25 տարի ժամկետով կհանձնվի հավատարմագրային կառավարչի, իսկ սեփականության իրավունքը պատկանելու է պետությանը։

Մրցույթի նպատակն է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ը վերածել ավելի ժամանակակից և հասանելի առողջապահական հաստատության։ Հավատարմագրային կառավարման մոդելը կծառայի բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև առաջնային բժշկական օղակի դերի բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների ընդլայնմանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բուժօգնության բարձր որակի և մատչելիության ապահովմանը, ախտորոշիչ ու հարակից ծառայությունների հզորացմանը, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական վերապատրաստմանը և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

Ինչ պահանջներ են սահմանված մրցույթի նախաորակավորման փուլի մասնակցության համար, ովքեր կարող են մասնակցել և ովքեր՝ ոչ․ այս և այլ հարցերի մանրամասները՝ www.stateproperty.am/article/1655 հղմամբ։ 

Հայտերը պետք է ներկայացվեն Պետական գույքի կառավարման կոմիտե (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 4)՝ մինչև հուլիսի 14-ը, ժամը 17:00-ն ներառյալ»,- ասվում է հայտարարության մեջ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում