Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

2 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հունիսի 2-ից գտնվում է Չինաստանում, հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը մշտապես ռազմավարական նշանակություն է տալիս չին-բելառուսական հարաբերությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը և Բելառուսն իսկական բարեկամներ են և լավ գործընկերներ, երկու կողմերն էլ միշտ անկեղծությամբ և վստահությամբ են վերաբերվել միմյանց, - ասել է Սի Ծինփինը։ - ՉԺՀ-ն միշտ երկու երկրների հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական բարձունքից և երկարաժամկետ հեռանկարից»: 

Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը:

Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի համար և Սի Ծինփինին հրավիրել է այցելել Բելառուս։ Նա նաև նշել է, որ աշխարհի բազմաթիվ երկրների հայացքներն ուղղված են դեպի Չինաստան։

«Դուք շատ ճիշտ նկատեցիք ներկայիս ժամանակի հիմնական առանձնահատկությունը՝ աննախադեպ ճնշումը Արևմուտքի կողմից մեզ վրա, առաջին հերթին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վրա։ Եվ այսօր շատ երկրների, ինչպես և Բելառուսի հայացքներն ուղղված են դեպի ձեզ՝ Պեկին», - ընդգծել է Լուկաշենկոն։

Ըստ Բելառուսի նախագահի գրասենյակի՝ այցի շրջանակներում Լուկաշենկոն նաև այլ հանդիպումներ ու բանակցություններ կանցկացնի։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին