Հակոբ Արշակյանն ու Հիրոյուկի Նագահաման քննարկել են հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական համագործակցության օրակարգային հարցերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է խորհրդարանական համագործակցության խորացմամբ՝ հաշվի առնելով երկու երկրների օրենսդիր մարմինների կենտրոնական դերակատարումը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության համար՝ ընդգծելով տնտեսական զարգացման ոլորտում Ճապոնիայի մասնակցության կարեւորությունը: Ընդգծվել է, որ կողմերն ունեն չօգտագործված ներուժ տնտեսական եւ ներդրումային կապերի, զբոսաշրջության եւ մարդասիրական փոխանակումների խթանման համար:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական մրցանակ է շնորհվել ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ավանդի համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ «Էքսպո 2025» համաշխարհային ցուցահանդեսին՝ նշելով, որ Հայաստանն իր տաղավարով ներկայացնում է երկրի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական ու զբոսաշրջային ներուժը: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ «Թումո Գունմա» կրթական կենտրոնի գործունեությունը, որը 1500 աշակերտի հնարավորություն կտա հասանելիություն ունենալու ժամանակակից մասնագիտությունների ուսուցմանն ու զարգացող հմտություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին՝ շեշտելով հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման կարեւորությունը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ եւ ակնկալում է կառուցողական մոտեցում նաեւ հակառակ կողմից:

Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղություն ապահովելու համար:

Հիրոյուկի Նագահաման բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Ճապոնիայում՝ այն կրթական համագործակցության խորացման եւ հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից համարելով կարեւոր նախաձեռնություն: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել հայկական նորարարական կրթական մոդելը Ճապոնիայում ներդնելու համար:

Հիրոյուկի Նագահաման նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կա համագործակցության զգալի ներուժ եւ վերահաստատել տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել 2024 թ. երկրաշարժի ժամանակ Հայաստանի ցուցաբերած կարեկցանքի ու աջակցության պատրաստակամության համար:

Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահը տեղեկացրել է, որ «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանական երկու պալատների կողմից՝ հույս հայտնելով, որ այն կծառայի երկկողմ ապրանքաշրջանառության աճին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր գործոն:

 

Հայերեն English Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն