Ուկրաինան ցանկանում է նախապես ծանոթանալ խաղաղության շուրջ ՌԴ-ի առաջարկներին. Սիբիհա

2 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական բանակցությունների նպատակով Ստամբուլ պատվիրակություն ուղարկելուց առաջ Կիևը ցանկանում է ծանոթանալ խաղաղության շուրջ Ռուսաստանի առաջարկներին, որպեսզի հանդիպումը լինի բովանդակալից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ Կիևում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կարևոր է նախապես ստանալ փաստաթուղթը, որ պատվիրակությունը, որը կմասնակցի բանակցություններին, իրավասություն ունենա քննարկելու համապատասխան դիրքորոշումները», - Սիբիհայի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններին, տեղեկացնում է Kyiv Independent պարբերականը։ Նա նույնպես ընդգծել է, որ ռուսական կողմի մշակած հուշագիրն անհրաժեշտ է նախապես տրամադրել ուկրաինական կողմին։ 

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների լուծման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։ 

Բանակցությունների կայանալու դեպքում Ստամբուլ կմեկնեն նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության հարցերով խորհրդականները։

Թուրքիա

Ստամբուլում կայանալիք բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները. Քելոգ

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով