Տնտեսություն

ՌԴ նախագահը ԵԱՏՄ օրվա առթիվ շնորհավորել է Միության անդամ երկրների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը ԵԱՏՄ օրվա առթիվ շնորհավորել է Միության անդամ երկրների ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։ 

ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Նրա բնորոշմամբ՝ ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը։ 

«Իրականացվում է իրավական կարգավորման ազգային համակարգերի ներդաշնակեցումը կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - ասված է ՌԴ նախագահի ուղեձում։ 

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն կառուցել կառուցողական բազմակողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ձևերով՝ իրենց ժողովուրդների բարօրության, եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման շահերից ելնելով։ 

«Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը։ 

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում