Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով իր ուղերձում: 

«Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ: Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ»,–ասաց Փաշինյանը: 

Նա հիշեցրեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի» նախագիծը համաձայնեցված է,  համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն: Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն:

Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ: Միացյալ Նահանգների հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն: Հնդկաստանի հետ Հայաստանի գործակցությունը խորանում է: Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: 

«Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են: Բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է: Ինքնիշխանությունն ու անկախությունը իրողություն են: Պետությունը իրողություն է: Եվ մենք պետք է գնահատենք ու փայփայենք այս ձեռքբերումները: Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան: Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն: ՀՀ ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահեն իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը: Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ: Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–շեշտեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Español Français

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց