Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության նկատմամբ կա շատ լայն ընկալում. ԱԳՆ գլխավոր քարտուղար

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի բնորոշմամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցների, փորձագետների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արտահայտված տեսակետները ցույց են տալիս, որ շատ լայն ընկալում կա այն դիրքորոշումների և մոտեցումների վերաբերյալ, որոնք Հայաստանը որդեգրել է իր արտաքին քաղաքական ուղեծրում:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը ասել է «Երևանյան երկխոսություն›› համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ գնահատելով միջոցառման ընթացքն ու արդեն իսկ տեղի ունեցած հանդիպումների նշանակությունը:

Կարապետյանը նշել է, որ այս տարվա համաժողովի մասնակիցները շատ ավելի մեծաթիվ են, քան նախորդ տարի, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի ու վերջինիս վարած քաղաքականության՝ հատկապես խաղաղության օրակարգի շուրջ արտաքին հետաքրքրությունը մեծացել է:

«Համաժողովի ընթացքում շատ կարևոր է բացատրել այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում մեր տարածաշրջանում՝ հատկապես խաղաղության օրակարգի մասին է խոսքը: Այս մասով մենք արդեն շատ դրական արձագանքներ ունենք մեր գործընկերներից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Ելույթում վարչապետը շատ ավելի մանրամասն և ավելի ըմբռնելի ոճով ներկայացվեց այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնցում Հայաստանը ներգրավված է»,-նշել է Դավիթ Կարապետյանը՝ ընդգծելով, որ համաժողովում բավական լայնորեն ներկայացված են արտասահմանյան մեդիաներ, որոնք լուսաբանում են միջոցառումը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է համաժողովի ուղերձը՝ Կարապետյանը նկատել է, որ այն արտացոլված է ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթում: 

«Քանի որ այսօր արտաքին քաղաքական դաշտում անհստակությունները բավական շատ են, մենք նման միջոցառումներում փորձում ենք քննարկումների միջոցով բերել հստակեցումների, փորձում ենք բերել այն ոսկե միջինների, որոնք մեզ պետք է ընդհանուր պատկերացում տան››,-ասել է Կարապետյանը:

Վերջինիս խոսքով՝ այս մասով շատ կարևոր է նաև արտաքին գործընկերների տեսակետները, այդ առումով շատ կարևոր էր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ելույթը, որը ներկայացրեց Սլովակիայի դիրքորոշումը և տեսակետները ԵՄ–ի, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, պատերազմների և կոնֆլիկտների վերաբերյալ։ 

«Մենք ևս մեր տեսակետները և դիրքորոշումներն ենք արտահայտում, արտացոլում, որից հետո սկսվեցին պանելային քննարկումներ այս բոլոր հարցերի վերաբերյալ»,– ընդգծել է նա։ 

Կարապետյանի բնորոշմամբ՝ Հայաստանը համաժողովին հրավիրել է իր բոլոր գործընկերներին, և եթե նույնիսկ ինչ-որ երկրից պաշտոնական պատվիրակություններ չկան, այդ պատվիրակությունները ներկայացված են Հայաստանում հավատարմագրված կամ չհավատարմագրված դեսպանների միջոցով: 

«Այն արձագանքը, որ մենք ստանում ենք, հատկապես բացման արարողությունից հետո, ցույց է տալիս, որ շատ լայն ընկալում կա այն դիրքորոշումների և մոտեցումների, որ Հայաստանը որդեգրել է իր արտաքին քաղաքական ուղեծրում»,–շեշտել է Դավիթ Կարապետյանը։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին