Քաղաքականություն

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Նա նշել է, որ ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը:

Անի Բադալյանը նաև մեջբերում է հրապարակել հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի խոսքից. 

«Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում