Քաղաքականություն

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։

Անիտա Դիմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր՝ ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։ 

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ անդրադառնալով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող զարգացումներին և համագործակցության հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման և կայունության պահպանման կարևորությունը Հարավային Կովկասում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում