Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկություն է ստացել

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկություն է ստացել

Թեհրանն առաջարկություն է ստացել միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ և քննարկում է այն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։

«Մենք առաջարկություն ենք ստացել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի մասին և քննարկում ենք այն», - Ղարիբ Աբադիի խոսքը մեջբերում է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը։

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների 5-րդ փուլի ամսաթիվը որոշված ​​է, սակայն դեռ պետք է հաստատվի, և դրա մասին շուտով կհայտարարվի։

Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որից հետո Իրանի արտգործնախարարը հայտնել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության և այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում