Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա իր հայ գործընկերոջ՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 

«Կոնտակտները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման, ինչպես նաև Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում, հիմնականում՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համաձայնեցումը։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ 

«Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում Ռուսաստանի համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական ​​հանրության առջև, ինչպես նաև կհանդիպի հայրենակիցների հետ Ռուսական տանը։ 

«Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։ 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին