Կառավարությունը գյուղտեխնիկա գնելու համար լիզինգի աջակցության ծրագրի շեմը բարձրացրեց մինչև 500 մլն դրամ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց տնտեսվարողների, ֆերմերների համար գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն քաղաքացին, ֆերմերը կկարողանա ձեռք բերել արդեն մինչև 500 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ՝ նախկին 250 միլիոն դրամի փոխարեն։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության՝ մայիսի 15-ի հերթական նիստի ընթացքում։

Նախագծի զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում միասնական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում՝ 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին հանձնարարականներով։

«Նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել գործող օրենսդրական որոշման մեջ, որի համաձայն մենք կրկնապատկում ենք հնարավորությունը մեր տնտեսվարողների, ֆերմերների համար, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Ներկայումս մեկ քաղաքացին, մեկ ֆերմերը կարող է ձեռք բերել մինչև 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում, և մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնցում ինստիտուցիոնալ տնտեսությամբ են զբաղվում և նրանք վաղուց հատել են այդ շեմն ու չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը։ Այսպիսով, մենք այդ 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք՝ հասցնելով 500 միլիոն դրամի, որը կօգնի տնտեսվարողներին ավելի մեծ քանակությամբ մատչելի գյուղտեխնիկա կարողանան ձեռք բերել»,-նշեց Պապոյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այս նախագիծն ու գումարի շեմի բարձրացումը կարող է նպաստել նաև գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացող քաղաքացիների ավելացմանը։

Պապոյանը նեշց, որ այս պահի դրությամբ ծրագրի շրջանակներում Հայաստանում տնտեսվարողների կողմից ձեռք է բերվել արդեն 23 միլիարդ դրամի տեխնիկա։    

Հայերեն

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար