Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել. մեկնաբանություն թաղապետարանից

1 րոպեի ընթերցում

Նոր Նորքի թաղապետարանն արձագանքել է վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին լուրերին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, թաղապետարանի լրատվական բաժնից նշեցին. 

«Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել։ Եթե նման տեղեկություն լինի, դուք դրա մասին կիմանաք»։ 

Հայերեն Español