Թրամփի հայտարարությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին լայն արձագանքի է արժանացել

2 րոպեի ընթերցում

FILE PHOTO: U.S. President Donald Trump makes an announcement about a trade deal with the U.K., in the Oval Office at the White House in Washington, D.C., U.S., May 8, 2025. REUTERS/Leah Millis/File Photo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին հայտարարությունը լայնորեն ողջունվել է մի շարք երկրների ու կազմակերպությունների կողմից, որոնք այս որոշումը համարել են տարածաշրջանային կայունությանը նպաստելու և Դամասկոսի հետ համագործակցության նոր փուլ մեկնարկելու քայլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

ԱՄՆ նախագահի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին հայտարարությունը ողջունել են Կատարը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբիան, Լիբանանը, Իրաքը, Բահրեյնը, ինչպես նաև Արաբական երկրների լիգան, Ծոցի համագործակցության խորհուրդը, ՄԱԿ-ը՝ դա որակելով որպես կարևորագույն քայլ նոր Սիրիայում կայունության և բարգավաճման աջակցման գործում։

Վաշինգտոնի հայտարարության ֆոնին Սիրիան և Միացյալ Նահանգները հաստատել են, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մայիսի 14-ին կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումը։

ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին հայտարարել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին՝ այդ երկրին հետագա առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով՝ նշելով, որ իր վարչակազմն առաջին քայլն է արել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP