Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ ու բեմական ներկայացմամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը, որին մասնակցել են    Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորության և Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Էրիկ Դե Մույնքը, Կորնել Իոնեսկուն , ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկին, ԵՄ պատվիրակության  այլ անձինք, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անդամները, մարզի կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, միջոցառումից առաջ հնչել են  Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության օրհներգերը։ Բացման խոսքով հանդես է եկել  ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շնորհավորանքը ներկաներին հղելով հայերեն լեզվով։ Ողջույնի և շնորհավորանքի խոսքով  հանդես է եկել  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․  

Այնուհետ հանդիսատեսի դատին է ներկայացվել  «Սա Եվրոպան է» բեմականացումը, որը պատմում է Եվրոպական ինտեգրման 75 տարիների քաղաքական ու տնտեսական ձեռքբերումների, խաղաղ զարգացման, այլ հաջողությունների, անվտանգ  ու լուսավոր ապագա կառուցելու ծրագրերի մասին։ 

Ներկայացումը հանդիսատեսի կողմից արժանացել է  ջերմ ընդունելության։ 

Հայերեն فارسی

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով