Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, սակայն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները դեռևս չեն հանգեցրել առաջընթացի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով բանակցությունների ընթացքը։

Միրզոյանը նշել է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։

«Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունները, այդպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից։ Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա։ Ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման»,– նշել է նախարարը։

Հայերեն English Français Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան