Ռուսաստան

Պուտինը և Սի Ծինփինը բանակցություններ են վարում Կրեմլում

2 րոպեի ընթերցում

Պուտինը և Սի Ծինփինը բանակցություններ են վարում Կրեմլում

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին օրվա մեծ մասը կտրամադրի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններին, իսկ մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնցում նա կլինի գլխավոր արտասահմանցի հյուրը, նշում է գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները կսկսվեն նեղ կազմով, որն, ըստ էության, նույնպես բավականին մարդաշատ կլինի՝ հաշվի առնելով չինական պատվիրակության անդամների թիվը։

Այնուհետև ռուս-չինական գագաթնաժողովը կշարունակվի ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների և խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ Հաջորդիվ պլանավորվել է ընդունել երկու համատեղ հայտարարություն, այդ թվում՝ գլոբալ ռազմավարական կայունության վերաբերյալ, երկու երկրների ղեկավարների շփում մամուլի հետ և պաշտոնական նախաճաշ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Պուտինը և Սի Ծինփինը զգայուն հարցերը կքննարկեն առանձին թեյախմության ժամանակ, որը տեղի կունենա բոլոր պաշտոնական միջոցառումների ավարտից հետո։ Վերջին տարիներին նման ոչ պաշտոնական շփումներ եղել են ռուս-չինական բոլոր գագաթնաժողովներում։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում