Հիմնական վնասները եղել են 7–8 գյուղում. նախարարը՝ կարկուտի հետևանքների մասին

3 րոպեի ընթերցում

Օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով գյուղացիների բերքին հասցված վնասները գնահատելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, թե արդյոք ստեղծվե՞լ է հանձնաժողով՝ գնահատելու վնասի չափը: 

Պապոյանը հայտնեց, որ հանձնաժողովը ստեղծվել է, այն աշխատել է թե երեկ, թե այսօր: 

Նախարարը ներկայացրեց այս պահի դրությամբ ստացված օպերատիվ տվյալները:

«Հիմնական վնասները 7–8 գյուղում են տեղի ունեցել: Բայց ընդհանուր առմամբ ավելի քան 2 տասնյակ գյուղերում ինչ–որ չափով վնաս եղել է:Պտղի մասով միջինացված մինչև 30 տոկոս վնասվածություն ունենք: Իսկ բանջարեղենի դեպքում՝ 50–60 տոկոս»,–ասաց Պապոյանը:

Նա նկատեց, որ վնասը եղել է ոչ միայն ուղիղ կարկուտից, ելակի դեպքում հիմնական վնասը եղել է կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով ամբողջ տարածքում ջրի լցվելու պատճառով: Դրա հետևանքով վնասվել է բերքի մի զգալի մասը:

Նախարարի խոսքով՝ աշխատանքները կշարունակվեն, վերջնական գնահատականի արդյունքում միայն կկարողանան եզրակացնել, թե որտեղ ինչ է եղել:

«Առանձին գյուղերում վնասվածությունն ավելի շատ է եղել: 1–2 գյուղ ունենք, որտեղ հատկապես ավելի մեծ վնասներ կան»,–նշեց նա:

Պապոյանը վստահեցրեց, որ հակակարկտային կայաններն աշխատել են ողջ ծավալով և ողջ գիշերվա ընթացքում:

«Բնակիչների, մասնագետների, տարածքային կառավարման ներկայացուցիչների բնութագրմամբ՝ առանց այդ հակակարկտային կայանների աշխատանքի բազմապատիկ  ավելի շատ վնաս կլիներ: Իրոք, շատ խոշոր կարկտաբեր ամպեր են եղել»,–ասաց նախարարը:

Անդրադառնալով նախատեսվող աջակցությանը՝ նախարարը նկատեց, որ մարդիկ պետք է բերքը վաճառեին ու վերցված վարկերը մարեին: «Անցյալ տարի բավականին արդյունավետ աշխատանք ենք ունեցել Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ, կետ առ կետ աջակցությունները փորձել ենք կարգաբերել: Կնայենք, թե այս դեպքում ինչ կկարողանանք անել»,–նշեց Պապոյանը:

 

 

 

 

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո