Ծխախոտային տուփի վրա զգուշացնող պատկերներ չզետեղող ընկերությունների նկատմամբ տուգանքը կխստացվի

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակն է խստացնել ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի խախտման համար սահմանված պատիժը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգը, ըստ որի՝ ծխախոտային արտադրանքի տուփերի վրա պարտադիր պետք է տեղադրված լինեն առողջության համար վնասակար լինելու վերաբերյալ գրաֆիկական պատկերներ։ Այդ պահանջն ուղղված է ծխելու կանխարգելմանը, հատկապես՝ դեռ չծխող կամ նոր սկսող անձանց շրջանում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ 

«Մեր շուկայում կան կազմակերպություններ, որոնք բարեխղճորեն կատարել են այս պահանջը, և մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն գործում են կանոնակարգի համաձայն։ Սակայն եղել են ընկերություններ, որոնք, շահարկելով տարբեր պատճառներ, չեն կիրառում օրենքով սահմանված գրաֆիկական նախազգուշացումները»,-ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ որոշ ընկերություններ անգամ հայտարարել են, որ իրենց համար ձեռնտու է խախտել օրենքը և պարզապես վճարել 400 հազար դրամ տուգանք։ 

Ըստ նախարարի՝ այդպիսի վարքագիծը խիստ վնասակար է հանրային առողջության տեսանկյունից, խաթարում է արդար մրցակցությունը և սպառողների իրավունքների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է։ 

Խնդրի կարգավորման նպատակով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոխել գործող տուգանքի չափը։ Նախագծով առաջարկվում է 400 հազար դրամ ֆիքսված տուգանքի փոխարեն սահմանել փոխակերպվող տուգանք՝ իրավախախտմանը նախորդած տարվա հասույթի 1 տոկոսի չափով։ 

«Այս մոտեցմամբ կապահովենք մրցակցության արդար դաշտ, կստիպենք բոլոր տնտեսվարողներին հավասար պայմաններով գործել և միաժամանակ կվերականգնենք հանրության հանդեպ հարգալից վերաբերմունքը»,-հայտարարեց նախարարը։ 

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում