Հայաստան

17 բնակելի տարածք նվիրատվությամբ կտրվի 15 ընտանիքի

1 րոպեի ընթերցում

17 բնակելի տարածք նվիրատվությամբ կտրվի 15 ընտանիքի

Պետական սեփականություն հանդիսացող 17 բնակելի տարածքներ կտրամադրվեն նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 15 ընտանիքի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 37 (13 ընտանիք) անձանց սեփականաշնորհման են առաջարկվել  ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4, ք․ Երևան, Մոլդովական փողոց 29/1 և Շիրակի փողոց 2/32 շենքերում գտնվող 14 բնակելի տարածք։

Տեղաբնակ հանդիսացող 6 ՀՀ քաղաքացիներին (2 ընտանիք) նվիրվել են ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի փողոց 2 հասցեիներում գտնվող 3 բնակելի տարածք: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում