Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացները շարունակվում են. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացները շարունակվում են, և որևէ անհամաձայնություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է։ Ներկայում քննարկվում են այն հատվածները, որոնցում հետագայում նախատեսվում է գործընթացի շարունակությունը։ Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այդ գործընթացը մենք հասցնելու ենք ավարտին և արդեն իսկ արձանագրել ենք, որ այն իրականացվելու է Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱԺ նախագահը։

Լրագրողի այն հարցին, թե եթե արդեն որոշված է գործընթացի ուղղությունը, ինչո՞ւ հողի վրա աշխատանքներ դեռ չեն իրականացվում, Սիմոնյանը պատասխանեց, որ կտոր-կտոր տրամաբանությունն է քննարկվում։  

«Այսինքն՝ հերթականությամբ, առանձին հատվածներով գնում ենք առաջ։ Այդ փուլերը զուտ տեխնիկական բնույթ ունեն։ Հանձնաժողովների ղեկավարների և անդամների միջև աշխատանքներն ընթանում են, քննարկումները շարունակվում են, և որևէ անհամաձայնություն չկա»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին