Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է. հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում։

«Միջուկային թեմայի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն օգնում կողմերին լուծել միջուկային վեճը դիվանագիտության միջոցով։ Կախված ԱՄՆ-ի մոտեցումից՝ կհայտարարվի բանակցությունների հաջորդ փուլի օրը», - ասել է պաշտոնյան։

Օմանը, որը հանդիսանում է կողմերի միջև բանակցությունների միջնորդ, մայիսի 1-ին հայտնել է, որ մայիսի 3-ին նախատեսված քննարկումների օրը փոխվել է՝ «լոգիստիկ պատճառներից ելնելով»։

Այնուամենայնիվ, իրավիճակին ծանոթ Reuters-ի աղբյուը հայտնել է, որ ԱՄՆ-ն երբեք չէր հաստատել իր մասնակցությունը Հռոմում կայանալիք բանակցությունների չորրորդ փուլին։ Աղբյուրը նշել է, որ հանդիպման տեղն ու ժամը դեռ պետք է հաստատվեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մոտ ապագայում։

Մայիսի 1-ին ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել էր «հակասական վարքի և սադրիչ հայտարարությունների» մեջ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր Եմենի հութիներին աջակցելու մեջ, ինչպես նաև նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ։ 

Իրան

Պենտագոնի ղեկավարը նախազգուշացրել է Իրանին՝ հութիներին աջակցելու հետևանքների մասին

Միևնույն ժամանակ Բաղային նշել էր, որ Թեհրանը «լրջորեն և վճռականորեն» կներգրավվի ԱՄՆ-ի հետ նպատակային բանակցություններում։

Իրան-ԱՄՆ բանակցություններից առաջ՝ մայիսի 2-ին, Հռոմում նախատեսված էին նաև Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններ։ Սակայն Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ այժմ չկա վստահություն, որ այդ հանդիպումը կկայանա։

Իրան

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ պատժամիջոցները

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին