Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

2 րոպեի ընթերցում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կիրառելու հատկանիշներով։

Ավելի վաղ, ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։

Ապրիլի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանի թաղապետարանում, որի հետևանքով ձերբակալվել էր վեց անձ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում արձանագրվել էր նաև, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։

Միջադեպի առիթը դարձել էր մանկապարտեզների վերանորոգման որակի վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումը։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում են, որ դրան հաջորդել են թաղապետի կողմից հնչեցված սպառնալիքներ և անհարգալից արտահայտություններ։

Հայերեն Русский

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին