Հայաստան

A-WEB 2026 թվականի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

2 րոպեի ընթերցում

A-WEB 2026 թվականի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման երկիրն ընտրելու հարցը։ Գործադիր խորհրդի անդամների որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում, 2026-ի մարտին։

 Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։ 

ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հեկտեմբերի 23-ից հանդիսանում է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ։ 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը տեղի ունեցած Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի ընդհանուր 6-րդ գագաթնաժողովում Հայաստանն ընտրվել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում