Ասիա

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Կառավարության ապրիլի 30-ի նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին՝ Երևանում, կուղարկվի խորհրդարանի վավերացմանը։ 

Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նպատակ ունեն փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ձևավորել հստակ իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։

Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ ուղղություններով համագործակցություն. վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում, միմյանց քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում և գործնական օգնություն՝ ի հայտ եկող հարցերի կարգավորման նպատակով, միգրացիայի ենթարկված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն, կացության իրավական կարգավիճակի հարցերի համատեղ քննարկում։

Բոլոր նշված դրույթները իրականացվելու են կողմ պետությունների ներպետական օրենսդրությունների և միջազգային պարտավորությունների հիման վրա։

ՀՀ ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ համաձայնագրի վավերացումը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված այն նպատակներին, որոնք առնչվում են ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում