Չինաստան

Չինաստանի ռեստորաններից մեկում հրդեհը 22 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ռեստորաններից մեկում հրդեհը 22 մարդու կյանք է խլել

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել  Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է նահանգի Լյաոյան քաղաքում տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:25-ին:

Ըստ հրապարակման՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում