Եվրոպա

Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանը համարում են երկարաժամկետ սպառնալիք

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի պետությունների համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապրիլի 24-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ 

«Մենք բոլորս ՆԱՏՕ-ում համաձայն ենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար՝ ողջ եվրաատլանտյան տարածքի համար», - լրագրողներին հայտնել է Ռյուտեն։

Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին, թեև Վաշինգտոնը նաև ավելի շատ  ուշադրություն է դարձնում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Այն կարծիքը, որ ՌԴ-ն երկար ժամանակ սպառնալիք կմնա, Մարկ Ռյուտեն բարձրաձայնել էր դեռ ապրիլի 4-ին, կազմակերպության կենտրոնակայանում կայացած ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ 

Deutsche Welle-ն նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտավախություն ունի, որ ապագայում Ռուսաստանը կկարողանա պատերազմներ մղել տիեզերքում՝ ընդ որում, միջուկային զենք կիրառելով արբանյակների դեմ։ 

«Մեզ հայտնի են այն հաղորդումները, որ Ռուսաստանը քննարկում է տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը», - հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 12-ին Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Մարկ Ռյուտեն նաև նշել էր, որ տիեզերքում Մոսկվայի հնարավորությունները ներկայում հնացել են և չեն համապատասխանում արևմտյան տեխնոլոգիաների զարգացման մակարդակին։ 

«Ահա թե ինչու տիեզերքում միջուկային զենքի զարգացումը Ռուսաստանի համար իր ներուժը մեծացնելու միջոց է։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում և կնշանակի 1967 թ. Տիեզերքի մասին պայմանագրի խախտում», - ասել էր Ռյուտեն։

Հայերեն Русский

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար

Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ալեն Սիմոնյանն Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան է մեկնում Իրանի իր գործընկերոջ հրավերով