Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

2 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին լավ առաջընթաց են գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Կարծում եմ՝ երբ նայում եք երեկ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքներին, մենք կարող ենք տեսնել բավականին դրական առաջընթաց մեր ներկայիս վիճակում», - նշել է նա՝ նկատի ունենալով ապրիլի 23-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։

Եվրոպա

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում Ուկրաինայի հարցով Լոնդոնի բանակցությունները

Ռյուտեն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

«Ես տեսնում եմ մի իրավիճակ, երբ նախագահ Թրամփի ղեկավարության ներքո սա կարող է դրական ավարտ ունենալ, և դա շատ կարևոր է», - ասել է Ռյուտեն։

Այն հարցին՝ արդյոք իր կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն ցանկանում է, Մարկ Ռյուտեն ասել է, որ նախկինում աշխատել է նրա հետ, երբ զբաղեցնում էր Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։

«Ես դադարել եմ փորձել կարդալ նրա մտքերը։ Կտեսնենք», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին հարցին Ռյուտեն պատասխանել է, որ այժմ «սեղանին ինչ-որ բան է դրված»՝ հավելելով, որ «գնդակն, ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնում «շատ լավ հանդիպումներ» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Ռյուտեն մանրամասնել է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ