Իրանը Ռուսաստանը համարում է իր գլխավոր և ռազմավարական գործընկերը․ Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանը Ռուսաստանին համարում է  իր ռազմավարական գործընկերը: Իրան-Ռուսաստան հարաբերություններն այժմ ավելի սերտ և ամուր են, քան երբևէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Mehr լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Իրանի բարձրաստիճան դիվանագետ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իրանական պատվիրակությանը ջերմ հյուրընկալելու համար՝ հավելելով, որ «երեկ ես շատ լավ և երկար հանդիպում ունեցա պարոն Պուտինի հետ և նրան փոխանցեցի Իսլամական հեղափոխության առաջնորդի գրավոր ուղերձը»։

«Սա և՛ ուղերձ էր պարոն Պուտինին, և՛ ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր և ռազմավարական գործընկերը և խորհրդակցում է կարևոր հարցերի շուրջ», - նշել է Արաղչին Լավրովի հետ հանդիպմանը։

«Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, թերևս, երբեք այսքան սերտ և ամուր չեն եղել պատմության ընթացքում: Մենք վերջերս Մոսկվայում ստորագրեցինք համապարփակ ռազմավարական պայմանագիր, որն ընդլայնեց և բարձրացրեց մեր հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի», - հավելել է նա:

Արաղչին նշել է, որ այդ պայմանագիրը ստեղծում է երկու երկրների նոր հարաբերությունների հիմքերը, և ամենակարևորը «երկարաժամկետ հեռանկար է տալիս այս հարաբերություններին»։

«Մենք այսօր շատ հարցեր ունենք խորհրդակցելու և կարծիքներ փոխանակելու թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կարևոր հարցերում», -  եզրափակել է իրանցի նախարարը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների բացման խոսքում գոհունակություն է հայտնել Աբբաս Արաղչիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման առնչությամբ՝ նշելով, որ հանդիպումն ընդգծել է երկկողմ քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան։

«Նախագահ Մ. Փեզեշքիանի այցի ընթացքում ստորագրվեց պատմական միջպետական ​​պայմանագիր, որը հաստատեց մեր գործընկերության ռազմավարական բնույթը։ Այս տարվա ապրիլի 16-ին մենք ավարտել ենք այս կարևորագույն փաստաթղթի վավերացման գործընթացը Ռուսաստանի Դաշնային ժողովում։ Համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծում երկկողմ հարաբերություններում մեր համագործակցության հետագա որակական ընդլայնման և միջազգային ասպարեզում համակարգման համար», - ասել է Լավրովն՝ անդրադառնալով երկու երկրների միջև ստորագրված միջպետական պայամանագրին։

Ապրիլի 17-ին Պուտինը Կրեմլում ընդունել էր Արաղչիին։ Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Իրան

Պուտինն ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդին

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով