Իրանի արտգործնախարարը բացահայտել է Ալի Խամենեիից Պուտինին ուղղված ուղերձի բովանդակությունը

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված է աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին Ռուսաստան ժամանելուց հետո լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս ուղերձն անդրադառնում է աշխարհում տեղի ունեցող վերջին կարևոր իրադարձություններին, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին»,- նշել է նա՝ պատասխանելով ուղերձի բովանդակությանը վերաբերող հարցին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ 

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան