ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններում. Ուիթքոֆ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը։

Թրամփի բանագնացին հարց են ուղղել՝ արդյոք նա վստահ է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագիր է նախանշվում։ 

«Դուք շատ լավ բառ օգտագործեցիք՝ նախանշվում: Այո, վստահ եմ: Ես արդեն երեք հանդիպում եմ անցկացրել նրա հետ (խմբ.՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին): Վերջին հանդիպումը տևեց մոտ հինգ ժամ, և սենյակում ներկա էին նաև նրա երկու առանցքային խորհրդականները՝ Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը: Դա արդյունավետ հանդիպում էր:

Ուիթքոֆը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հասկացել է, որ «Պուտինը մշտական ​​խաղաղություն է ցանկանում»։ 

Թրամփի հատուկ բանագնացը հակամարտությունների կարգավորման առանցքային խնդիրը համարել է «այսպես կոչված հինգ տարածքները» (խմբ.՝ Ղրիմ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններ), սակայն հավելել է, որ հակամարտությունների կարգավորումը չի սահմանափակվում այսքանով։ 

«Կան նաև անվտանգության արձանագրություններ, կա ՆԱՏՕ-ի (խմբ.՝ Հավաքական անվտանգության պայմանագրի) 5-րդ հոդվածը, դրա հետ կապված շատ մանրամասներ կան: Սա բարդ իրավիճակ է, որի հիմքում իսկապես խնդրահարույց իրադարձություններն են, որոնք տեղի են ունեցել երկու երկրների միջև։ Կարծում եմ, որ մենք, գուցե, կանգնած ենք ինչ-որ բանի շեմին, որն, ընդհանուր առմամբ, շատ կարևոր է աշխարհի համար», - նշել է նա։

Ուիթքոֆը հավելել է, որ նաև կա հնարավորություն «վերաձևելու» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ լուրջ առևտրային հնարավորությունների միջոցով։

Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ։ Զրույցը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Քննարկման գլխավոր թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ