Հնդկաստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին. ՀՀ և Հնդկաստանի խորհրդարանների փոխնախագահների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության և փոխադարձ հարգանքի վրա:

«Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորմանն ուղղված քայլերի առանձնահատուկ դերը խորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու և նոր հեռանկարների ստեղծման հարցում:

Հարիվանշ Նարայան Սինգհը մեծապես կարևորել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան՝ ընդգծելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հնդկաստանի պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագծի իրականացմանը՝ շեշտելով, որ Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին:

Նշվում է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, և տարբեր ոլորտներում առկա է մեծ ներուժ:

Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Հայերեն العربية English Español Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան