Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. ԱԺ փոխնախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բազմակողմ հարաբերությունների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա ընդգծել է, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է ունենալ հուսալի բարեկամներ, երկու երկրների միջև համագործակցությունն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում:

Հակոբ Արշակյանը խոսել է վերջին դիվանագիտական փոխայցերի, այդ թվում՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի և Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի մասին՝ որպես երկու երկրների միջև աճող քաղաքական և դիվանագիտական կապերի արտացոլում:

Զրուցակիցները վերահաստատել են ակտիվ համագործակցության կարևորությունը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան և առևտուրը, Հայաստանի ռազմավարական դիրքը՝ որպես դեպի Եվրոպա և դեպի հյուսիս տարանցիկ երթուղի, ինչպես նաև Իրանի կենսական կապերը Պարսից ծոցի, Հնդկաստանի և Արևելյան Ասիայի հետ: Նշվել են երկու երկրների համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում հետագա համագործակցությունը խթանող առանցքային գործոններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականությանը և նրա սահմանների անխախտելիությանը մշտապես սատարելու համար:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ եւ պատրաստ ենք շարունակելու փոխգործակցությունն ու համագործակցությունը: Մենք կանգնած ենք մեր ընկերների իրավունքների կողքին»,-նշել է Համիդ-Ռեզա Հաջի Բաբային:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ եղած բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք կունենան, և խնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն