Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել ԱՄՆ-ի յոթ հարավային և կենտրոնական նահանգներում չդադարող տեղատարափ անձրևների և փոթորիկների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

Ըստ պարբերականի՝ 10 մարդ է զոհվել Թենեսիի նահանգում, որտեղ տեղատարափ անձրևի հետևանքով սկսվել են պտտահողմեր և հեղեղումներ։ 5 մարդ է զոհվել Կենտուկիում, 3-ը՝ Միսուրիում և 2-ական՝ Արկանզասում և Ջորջիայում։ Ինդիանայի և Միսիսիպիի իշխանությունները հայտնել են մեկական զոհի մասին։

Արկանզասում զոհերի թվում կա հինգ տարեկան երեխա, որը մահացել է տան վրա ծառի ընկնելու հետևանքով, ինչպես նաև 16-ամյա կամավոր հրշեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր  վատ եղանակի հետևանքով 20 զոհի մասին։

Հեղեղումների ֆոնին Տեխասի և Օհայոյի նահանգների որոշ շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի և գազի վթարային անջատումներ։ Որոշ քաղաքների բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել, բազմաթիվ ճանապարհներ փակվել են, հազարավոր չվերթեր չեղարկվել են։ Տուժած նահանգների իշխանությունները հայտարարել են, որ ներկայում կատարում են փոթորկի պատճառած վնասի գնահատման աշխատանքներ:

Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ ռիսկի գոտում է գտնվում 41 միլիոն մարդ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում