ԱՄՆ պաշտպանական բյուջեն կկազմի աննախադեպ 1 տրիլիոն դոլար. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը պաշտպանական բյուջեն պատրաստել է մոտավորապես 1 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին լրագրողների հետ զրույցում։ 

«Մենք, ըստ էության, հավանություն ենք տվել բյուջեին, որը կազմում է.... մոտավորապես 1 տրիլիոն դոլար, 1 տրիլիոն դոլար: Ոչ ոք դեռ նման բան չի տեսել: Մենք պետք է կառուցենք մեր զինված ուժերը: Մենք շատ խնայող ենք, բայց զինված ուժերը պետք է կառուցել, և մենք պետք է ուժեղ լինենք, որովհետև մեր շուրջն այժմ շատ վատ ուժեր կան, ուստի մենք հավանություն կտանք բյուջեին, և ես հպարտ եմ ասելու, որ դա կլինի ամենամեծ բյուջեն, որը մենք տրամադրել ենք զինվորականներին»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ այլ ոլորտներում են արվում խնայողություններ:

Միացյալ Նահանգների նախագահն այդ հայտարարությունն արել է՝ քննարկելով Եմենում հութի ապստամբների դեմ գործողությունը։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որը ներկա էր, ավելի ուշ հաստատել է Թրամփի խոսքերը։ 

«Շուտով. Պաշտպանության նախարարության առաջին մեկ տրիլիոն դոլար բյուջեն: Նախագահ Թրամփը վերականգնում է մեր զինված ուժերը և արագ», - գրել է նա X սոցիալական հարթակում:

Ինչպես նշում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, ռազմական բյուջեի վերաբերյալ Թրամփի և Հեգսեթի մեկնաբանությունները դարձել են անակնկալ, որովհետև սպասվում էր, որ դրա նախագիծը կներկայացվի մայիսի վերջից ոչ շուտ։ 2024 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմել է 841 միլիարդ դոլար:

Հայերեն العربية English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար