Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը պաշտոնանկ  է արվել. WP

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը պաշտոնանկ  է արվել. WP

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA), ինչպես նաև ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար գեներալ Թիմոթի Հոն հեռացվել է իր զբաղեցրած երկու պաշտոններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հոյի հետ միասին Ազգային անվտանգության գործակալությունում նրա քաղաքացիական հարցերով տեղակալ Ուենդի Նոբլը ևս հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել մեկ այլ աշխատանքի։

Ըստ աղբյուրի՝ Հոյի և Նոբլի հրաժարականին հասել է ծայրահեղ աջ ակտիվիստ և Թրամփի աջակից Լորա Լումերը, որին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ապրիլի 2-ին: Լումերը կոչ է արել նաև աշխատանքից հեռացնել Ազգային անվտանգության գործակալության ևս մի քանի աշխատակիցների, որոնք, նրա կարծիքով, հավատարիմ չեն նախագահին:

Պաշտոնական պաշտոնանկության պատճառը չի հաղորդվում։ 

Ավելի վաղ The Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Լումերը Թրամփի մոտ ընդունելության ժամանակ, որտեղ ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ազգային անվտանգություն հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, կոչ է արել պաշտոններից հեռացնել այն անձանց, որոնք, նրա կարծիքով, բավականաչափ հավատարիմ չեն եղել ներկայիս քաղաքական կուրսին։ Ըստ Axios հարթակի՝ սրա արդյունքում աշխատանքից ազատվել են Ազգային անվտանգության խորհրդի մի քանի աշխատակիցներ։

Տեղեկություններ կան այն մասին, որ Շեյլա Թոմասը, որն Ազգային անվտանգության գործակալության գործադիր տնօրենն էր, նշանակվել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում