Մարզեր

Սևանցի Գառնիկ Աբրահամյանը ոսկե մեդալ է նվաճել եռամարտի միջազգային առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Սևանցի Գառնիկ Աբրահամյանը  ոսկե մեդալ է նվաճել եռամարտի միջազգային առաջնությունում

Լեհաստանի Շեդլեց քաղաքում տեղի է ունեցել  XPC վարկածով ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունը: ՀՊՖ նախագահ և գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ առաջնությունում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի կազմում որպես մարզիկ հանդես է եկել նաև Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Աբրահամյանը 82.5 կգ քաշային կարգում պառկած սեղմում վարժությունում գրավել է 1-ին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի և պատվոգրի։

Առաջնությանը մասնակցել է 15 երկրից ավելի քան 400 մարզիկ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում