Զելենսկին նշել է Ուկրաինայի «կարմիր գծերը» Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր գործընթացում Կիևի համար հստակ «կարմիր գծեր» կան, որոնք Ուկրաինան չի պատրաստվում զիջել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնիգովի մարզի Տարածքային համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ դրանք վերաբերում են ինչպես երկրի զինված ուժերի կարողություններին, այնպես էլ օկուպացված տարածքների կարգավիճակին։

Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինան երբեք չի համաձայնի իր բանակի կրճատմանը։ 

«Մեզ համար առաջնահերթությունը մեր ուժեղ բանակն է։ Մեր բանակի մի քանի անգամ նվազումը կարմիր գծերն են։ Աշխատում ենք այն ուղղությամբ, որ այն մնա նույն ուժով՝ մեծ բանակ, որը երեք անգամ ավելի մեծ է, քան պատերազմի սկզբում էր։ Սա մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքն է՝ ուժեղ, արդիականացված բանակ՝ Եվրոպայի ամենամեծ բանակը»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները որպես ռուսական։ 

«Այլ աշխարհաքաղաքական բաներից մեկը այն է, որ Ռուսաստանը փորձում է օկուպացված տարածքները ներկայացնել որպես ռուսական։ Սրանք ուկրաինական տարածքներ են՝ անկախ ամեն ինչից։ Դա մեզ համար գլխավոր կարմիր գծերից մեկն է»,-շեշտել է նա։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հստակ դիրքորոշում և ուժեղ պետություն, որը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում