Եմենի հութիները և ԱՄՆ-ն շարունակում են փոխադարձ հարվածները

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հաստատել է, որ մի քանի հրթիռներով և անօդաչու սարքերով Կարմիր ծովի հյուսիսում թիրախավորել է ԱՄՆ «Հարի Թրուման» ավիակիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Խմբավորումը հայտնել է, որ հարվածել է ավիակրին՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից «վերջին մի քանի ժամվա ընթացքում» ձեռնարկված 36 հարձակումների, որոնց թիրախում են հայտնվել Սանայի և Սադայի նահանգները, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը դեռևս չի հստակեցվել:

«Ագրեսիվ հարձակումները չեն խանգարի մեզ կատարել մեր կրոնական, բարոյական և մարդասիրական պարտավորությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ։ Մենք շարունակում ենք թիրախավորել բոլոր ամերիկյան ռազմանավերը և սպառնալիքի բոլոր աղբյուրները արդեն իսկ հայտարարված տարածքներում», - գրել են հութիները հայտարարությունում։

Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Հոդեյդայի շրջանի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով չորս մարդ էր զոհվել:

Պենտագոնը հայտարարել էր, որ «Կառլ Վինսոն» ավիակիրը կմիանա «Հարի Թրուման»-ին՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ավիակիրների թիվը հասցնելով երկուսի։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր խմբավորում կժամանի Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները սպառնացել են վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres