Թրամփը մաքսատուրքեր է սահմանել նաև Հայաստանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծումների 10 տոկոս մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանի վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը։ 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։

Թեմային անդրադարձել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ ներկայացնելով Թրամփի որոշման հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։ 

Ամերիկագետը նշել է, որ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։

«Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա։

Հայաստանն ԱՄՆ է արտահանում հիմնականում սպիրտ և սպիրտային ապրանքներ, գորգեր և հատակի տեքստիլ ծածկոցներ, ադամանդներ և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, ալյումին: 

Հայերեն English Русский 中文

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով