Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է մարտի 30-ին NBC News-ի հետ զրույցում։

«Եթե նրանք համաձայնության չգան, ռմբակոծություն կլինի։ Դա կլինի ռմբակոծություն, որի նմանը նրանք երբեք չեն տեսել։ Նաև հնարավոր է, որ եթե նրանք համաձայնության չգան, ես երկրորդային մաքսատուրքեր սահմանեմ նրանց նկատմամբ, ինչպես արել էի չորս տարի առաջ», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները շփվում են, սակայն այլ մանրամասներ նա չի հաղորդել։

Ավելի ուշ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ երկրորդային մաքսատուրքերի շուրջ որոշում կկայացնի՝ ելնելով Թեհրանի քայլերից։

«Մենք, հավանաբար, երկու շաբաթ ժամանակ կտանք և եթե առաջընթաց չտեսնենք, կսահմանենք դրանք։ Մենք դրանք անմիջապես կսահմանենք», - ասել է նա։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահը նամակ էր ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ կոչ անելով նոր միջուկային համաձայնագիր կնքել, իսկ Իրանը պատասխան նամակում հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում։

Իրան

Արաղչին Թրամփին ուղղված նամակում հաստատել է Իրանի դիրքորոշումը միջուկային բանակցությունների վերաբերյալ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մարտի 30-ին կրկնել է այս դիրքորոշումը։

«Ուղիղ բանակցությունները մերժվել են, բայց Իրանը միշտ ներգրավված է եղել անուղղակի բանակցություններում, և հիմա նույնպես գերագույն առաջնորդը շեշտել է, որ անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Իր առաջին նախագահական ժամկետում՝ 2018 թվականին, Թրամփը Վաշինգտոնը դուրս էր բերել 2015 թվականին Իրանի և մի քանի հզոր տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա և Եվրոպական Միություն) միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնել էր Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Դրան ի պատասխան՝ Իրանը սկսել է փուլ առ փուլ հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։

Հայերեն English Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում